Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Արևամուտը

Արևամուտը
24.08.2025 | 11:05

Արեւամուտը կյանքի ամենախորունկ խորհրդանիշներից է։ Այն հիշեցնում է, որ ամեն ինչ ունի իր սկիզբն ու իր ավարտը, բայց ոչ երբեք վերջնական կորստի իմաստով։

Օրը, որ առավոտյան ծնվել էր անմեղ պարզությամբ, ցերեկը հասունացել էր իր ամբողջ ուժով, հիմա՝ արեւամուտին, գալիս է հանգստի, ինչպես տարեց մարդ՝ իր օրերի իմաստն ու ճառագայթը հավաքած։

Երբ նայում ես երկնքին այդ ժամին, գույների հոսքը դառնում է կյանքի պատմություն։ Կարմիրի կրակը հիշեցնում է կրքոտ երիտասարդությունը, ոսկեգույնը՝ հասունության լիությունը, իսկ մանուշակագույնը՝ խաղաղ ծերությունը։

Գեղեցկությունը հենց այդ անցման մեջ է․ ոչ թե անփոփոխության, այլ ընթացքի։

Մենք սովոր ենք ավարտներից վախենալ, բայց արեւամուտը սովորեցնում է հակառակը։ Այն ցույց է տալիս, որ յուրաքանչյուր վերջ իր մեջ կրում է նոր ծնունդի գաղտնիքը։ Ինչպես գիշերը, որ ծնվում է օրվա մահվան մեջ և իր հերթին ծնում է նոր առավոտ։

Արեւամուտին մարդը սովորում է գնահատել ներկան․ գիտի՝ այդ պահը երկար չի տեւի, և հենց դրա պատճառով է այն դառնում անգին։ Եվ այդ պահին իջնող խաղաղությունը հիշեցնում է, որ ամեն վազք ունի իր հանգրվանը, ամեն պայքար՝ իր հանգիստը։

Եթե օրն ավարտվում է այսպիսի փառահեղությամբ, գուցե և կյանքն էլ իր վերջում կարող է ճառագել մի լույս, որ երկար կմնա հիշողության մեջ։ Որպես ժպիտ, որ չի մարում անգամ այն բանից հետո, երբ մարդն այլեւս չկա։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Լուսանկարները՝ Մադլեն ԳՐԳՈՋԱՅԱՆԻ

Դիտվել է՝ 4821

Մեկնաբանություններ